«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փաշինյանին են «փորձարկում»

Փաշինյանին են «փորձարկում»
16.03.2018 | 01:19

«Ելքում», փաստորեն, ընդհանուր հայտարարի են եկել, և Նիկոլ Փաշինյանը կգնա հրապարակ: Ապրիլի 3-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք-երթ է անցկացնելու: Բացի ՔՊ անդամներից, «Ելքում» ոչ ոք համաձայն չէ հրապարակ գնացող Փաշինյանի հետ, սակայն նրան հետ էլ չեն կանգնեցնում:


Մեր տեղեկություններով, որոշել են թողնել Նիկոլ Փաշինյանի հայեցողությանը, որ նա գնա և ապացուցի, որ հրապարակ գնալն էր ճիշտ: Իսկ եթե վերջինիս մարտավարությունը ձախողվի, «Ելքը» կվերադառնա նախկին «կարգավիճակին»՝ խորհրդարանական դեբատներին: Նիկոլ Փաշինյանի կարծիքին ոչ համամիտ ընդդիմադիր գործընկերները նախապես զգուշացրել են, որ տապալման դեպքում դաշինքը պատասխանատու չի լինի հասարակական հիասթափության համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ